Եկեք լսենք նրա պատմությունը այնպես , ինչպես այն նկարագրել է Խալեդ Մուհամեդ Խալիդը ( « Ռիջալ Հաուլա ԱլՌասուլ» Գրքից հակիրճ: ) , թող Ալլահը գթա նրան :

Նա , Բիլել իբն Ռաբահը , Իսլամում առաջին մուադենը (աղոթքին կոչ անողը ), պայթեցրեց օդը կոչով առ Ճշմարիտը : Նա , Բիլելը կոտրեց կուռքերը : Նա Բիլելն է , իսկ ո՞վ չգիտի Բիլելին , ով հանգրվանեց ամբողջ աշխարհի մուսուլմանների սրտերում և զգացմունքներում: Նա Իսլամի ամենահզոր հրաշքներից է : Ամեն տաս մուսուլմանների մեջ այն ժամանակվա մինչ օրերս , և մինչ այն օրը երբ կցանկանա Ալլահը , միշտ գտնվում են յոթ հոգի , ովքեր գիտեն Բիլելին : Այսինքն կան տաս միլիոն մարդ , ովքեր սերունդների և ժամանակի մեջ գիտեն Բիլելին , պահպանելով նրա անունը նրա ամբողջ պատմությունը , այնպես ինչպես գիտեն երկու հզոր փոխանորդների Աբու Բեքրի և Ումարի պատմությունները (թող Ալլահը գոհանա նրանցով ):

Եվ եթե դու հարցնես երեխային , ով դեռ սովորում է առաջին դասարանում Եգիպտոսում , Պաղեստինում , Չինաստանում, Ամերիկայում , Եվրոպայում , Ռուսաստանում , Իրաքում , Սիրիայում , Իրանում , Սուդանում , Թունիսում , Մարոկոյում , Ալժիրում , Աֆրիկայի առանձնացված անկյուններում , Ասիայի լեռներում , կամ աշխարհի ցանկացած անկյունում , որտեղ ապրում են մուսուլմաններ . «Ո՞վ է Բիլել իբն Ռաբահը , » ապա նա քեզ կպատասխանի . «Նա Ալլահի Առաքյալի ( s ) մուադենն է : Նա ստրուկ է , որին տանջում էր իր իսկ տերը դնելով քարը նրա կրծքին , որպեսզի նա երես թեքի կրոնից , իսկ նա կրկնում էր . » « Միակ, Միակ », գիտակցելով այն հավերժությունը , որը տալիս է նրան Իսլամը :

Իմացիր , որ Իսլամից առաջ Բիլելը եղել էր ոչ ավելին քան ստրուկ , ով արածեցնում էր իր տիրոջ ուղտերը , արմավի դիմաց , որպեսզի գոյատևի :

Նա ճշմարիտ էր իր հավատքում և կրոնի հզորության մեջ , որին նա հավատում էր , և որը մեծարեց նրան կյանքում և առանձնացրեց բարձր դիրք Իսլամի պատմության մեջ , արժանի , հարգալից և մեծերի մեջ : Իրոք , մարդկության վերնախավի շատ ներկայացուցիչներ , հեղինակություններ և հարուստներ , չեն հասել այսպիսի հավերժ պատվի , որին արժանացել է Բիլելը , եթովպացի ստրուկը : Ավելին , շատ պատմական հերոսներ չեն հասել այսպիսի հանրաճանաչության , որին հասել է Բիլելը :

Նրա մաշկի մգությունը , բնավորության համեստությունը և ծագումը , մարդկանց նկատմամբ հանգիստ վերաբերմունքը , ինչպես ստրուկի , չէին խոչընդոտում նրան , երբ Իսլամը թողեց հետք նրա մեջ : Այն բերեց նրան բարձր դիրքի , իր ճշմարտության, ջանքերի , մաքրության , աշխատասիրության և համոզմունքների շնորհիվ :

Մարդիկ ենթադրում էին , որ Բիլելի պես ստրուկը, հանդիսանում էր անհայտ ծագման , ընտանիքի և բարեկամների մարդ , որը չէր տիրում իր կյանքին և ինքն հանդիսանում էր իր տիրոջ իշխանության տակ , որը գնել էր նրան գումարով : Նա քայլում և սնվում էր իր տիրոջ տնային կենդանիների հետ , ինչպիսիք են ուղտերը և այլ կենդանիները :

Նրանք կարծում էին , որ այդպիսի մարդը , ոչինչի ընդունակ չէ և ոչինչ իրենից չի ներկայացնում : Նրանք բոլորը նույնպես համարում էին , որ երբ նա հետևեց Մարգարեյին (s ) և կարողացավ հավատալ , ապա շատ քչերը նրա նման կարող էին անել այդ : Հետո նա դարձավ Իսլամի և Ալլահի Առաքյալի (s ) առաջին մուադենը: Դա այն էր , որ շատ հայտնի առաջնորդներ Քուրեյշ ցեղից և ուրիշ անվանի մարդիկ , ովքեր ընդունել էին Իսլամ , կցանկանային անել :

Այո , նա Բիլել իբն Ռաբահն էր : Ինչ հերոսություն և մեծություն է արտահայտում մեզ այս անունը . Բիլել իբն Ռաբահ :

Ճշմարիտ այս եթովպիացին , սևամորթ ստրկուհու , Համեմի, որդին : Նա լույս աշխարհ եկավ ստրուկ , ովքեր պատկանում էին Ումեյա իբն Խալաֆ ալ – Ջամխիին մեքքայից , և նրա մայրը նրա ստրուկներից մեկն էր :

Բիլելը ապրում էր ստրուկի կյանքով , անց կացնելով օրերը անիմաստ : Նա ոչինչի իրավունք չուներ և ապագայի ոչ մի հույս......

Եվ այստեղ հայտնվեցին Մուհամեդի (s ) բարի լուրերը , որոնք սկսեցին հասնել նրա ականջին : Մեքքայի բնակիչները սկսեցին պատմել դրանք միմյանց , և առաջնորդները , և հյուրերը պատմում էին այդ մասին : Մանավանդ Ումեյա իբն Խալաֆը , Ջամխ ցեղի առաջնորդը , որին պատկանում էր Բիլելը :

Այդ ցեղի առաջնորդն էր Ումեյան : Եվ մի անգամ նա հաղորդակցվում էր իր ցեղի ներկայացուցիչների և ընկերների հետ : Երբեմն նրանք զրուցում էին Ալլահի Առաքյալի (s ) մասին բարկությամբ , վիրավորանքով :

  • Նա լսում էր , թե ինչպես նրանք խոսում են Նրա ( s ) հուսալիության , հավատարմության , բարոյականության , բարեգործության և մտածելակերպի մասին :
  • Նա նույնպես լսեց , թե ինչպես նրանք շշուկով խոսում էին պատճառների մասին, որոնք դրդեցին նրանց թշնամանալ Նրա ( s ) հետ : Առաջին պատճառը նրանց հայրերի կրոնին հավատարիմ լինելն էր : Երկրորդը քուրեյշների վախը կորցնել իրենց մեծությունը : Այդ մեծությունը հանդիսանում էր նրանց դիրքը ինչպես կրոնական կենտրոն, երկրպագության մայրաքաղաք, ծեսերի, ուխտագնացության վայր ամբողջ Արաբական թերակղզում : Հետո նախանձը Հաշիմ ցեղին , որ հենց իրենցից է դուրս եկել առաքյալը , այլ ոչ թե իրենց ցեղից:

Բայց Բիլելի ականջները այս սարսափելի բարկության մեջ ընկալում էին նոր կրոնի իրական պատկերը , որը կոչ էր Միաստվածության , բարձր բարոյականության , հավասարության և ազատության : Նա զգում էր , որ սրանք նոր հատկություններն են այն հասարակության , որում նա ապրում էր : Նրանց ուժեղ խոսակցություններից նա ընկալում էր Մուհամեդի (s ) արժանիքների , արդարության , վստահելիության և բանականության ճանաչումը :

Այո , ինչ նա լսում էր նրանցից , զարմացնում էր նրան և հետաքրքրություն առաջացրեց այն բանին , ինչով եկել էր Մուհամեդը (s ): Նրանք ասում էին միմյանց . « Մուհամեդը չի ստել ոչ մի անգամ և չի եղել խելագար կամ հմայող :Եվ մենք անպատճառ պետք է նրան որևէ բանով խայտառակենք , որ հեռացնենք նրանից նրանց , ովքեր կշտապեն դեպի նրա կրոնը : »

Նա լսում էր , թե ինչպես նրանք խոսում են Նրա (s ) հուսալիության , հավատարմության , բարոյականության , բարեգործության և մտածելակերպի մասին :

Նա նույնպես լսեց , թե ինչպես նրանք շշուկով խոսում էին պատճառների մասին, որոնք դրդեցին նրանց թշնամանալ Նրա (s) հետ : Առաջին պատճառը նրանց հայրերի կրոնին հավատարիմ լինելն էր : Երկրորդը քուրեյշների վախը կորցնել իրենց մեծությունը : Այդ մեծությունը հանդիսանում էր նրանց դիրքը ինչպես կրոնական կենտրոն, երկրպագության մայրաքաղաք, ծեսերի, ուխտագնացության վայր ամբողջ Արաբական թերակղզում : Հետո նախանձը Հաշիմ ցեղին , որ հենց իրենցից է դուրս եկել առաքյալը , այլ ոչ թե իրենց ցեղից:

Այդ օրը Բիլել իբն Ռաբահը լուսավորվեց Ալլահի Լույսով և իր հոգու խորքում լսեց լավագույնի ղողանջը : Հետո նա գնաց Ալլահի Առաքյալի (s) մոտ և ընդունեց Իսլամ ....

Բիլելի կյանքը Իսլամ ընդունելուց հետո չեղավ հանգիստ , ինչպես առաջ էր . քուն , ուտելիք , ըմպելիք : Նրա Իսլամ ընդունելու լուրը տարածվեց , ամենուր և հասավ Ջամխ ցեղի առաջնորդներին , որոնք լցված էին մեծամտությամբ և ընչաքաղցությամբ : Ամբողջ աշխարհի սատանաները նստեցին ՈՒմեյա իբն Խալյաֆի կրծքին , ով դիտում էր իր ստրուկի Իսլամ ընդունելու փաստը ինչպես ապտակ բոլոր իրենց , որը կտանի նրանց դեպի ամոթ և խայտառակություն : Նրանց եթովպիացի ստրուկը ընդունե՞լ է Իսլամ և հետևե՞լ է Մուհամեդին :

Ումեյան ասաց ինքն իրեն . « Չնայած այս ամենին , ոչինչ սարսափելի չի եղել ... Ճշմարիտ , այսօրվա արևը չի մտնի մայր , մինչ նրա հետ մայր չի մտնի այդ դավանափոխ ստրուկի Իսլամը : »

Բայց արևը երբեք մայր չմտավ Բիլելի Իսլամի հետ : Հակառակը , արևը այդ օրը մայր մտավ քուրեյշների կուռքերի և կռապաշտության հոգլարքի հետ :

Ինչ վերաբերվում է Բիլելին , ապա նրա հետ տեղի ունեցավ դեպք , որի արժանապատվությունը բնորոշ է ոչ միայն Իսլամին , չնայած Իսլամը բավարար է , այլև նաև ամբողջ մարդկության համար : Նա հպարտորեն տարավ դաժան տանջանքները անսասանությամբ , որը բնորոշ է միայն հանճարեղ և վայել մարդկանց : Ամենաբարձրյալ Ալլահը դարձրեց նրան օրինակ այն բանի , որ մաշկի սև գույնը և ստրկությունը չեն փչացնում հոգու մեծությունը , եթե այն լցված է հավատքով և ամուր կառչած է իր Արարչից , հավատալով Ճշմարտությանը :

Բիլելը մատուցեց ուսուցողական դաս բոլորին , ովքեր ապրում էին նրա ժամանակ , իր կրոնի ներկայացուցիչներին և այլ կրոնների ներկայացուցիչներին... Դաս , որը ուսուցանում է , որ անհատի ազատությունը և նրա կարևորությունը չի վաճառվում ոսկու կտորով :

Նա առաջին յոթ մարդկանցից էր , ովքեր բացահայտ հայտարարեցին իրենց Իսլամ ընդունելու մասին Ալլահի Առաքյալի (s ) կոչի սկզբում : Նրանք էին Աբու Բեքրը , Ամմարը և նրա մայր Սումեյան , Սուհեյբը , Բիլելը և Միկդադը (թող Ալլահը գոհանա նրանցով ): Ինչ վերաբերվում էր Ալլահի Մարգարեյին (s ), ապա Ալլահը պաշտպանեց նրան հորեղբայր Աբու Տալիբի միջոցով , ով պաշտպանում և պահպանում էր նրան : Աբու Բեքրին պաշտպանում էր նրա ցեղը : Իսկ մնացած մյուսներին վերցրեցին քուրեյշ ցեղի ներկայացուցիչները, հագցրեցին նրանց երկաթե հագուստներ և թողեցին թեժ արևի տակ : Եվ նրանցից բոլորից քուրեյշ ցեղի ներկայացուցիչները ստացան այն ինչ ուզում էին , բացի Բիլելից : Ճշմարիտ , նա տարավ այդ բոլոր տանջանքները հանուն Ալլահի : Բայց քուրեյշ ցեղի ներկայացուցիչները տվեցին նրան երեխաների ձեռքը , ովքեր վերցրեցին նրան և սկսեցին քայլել նրա հետ Մեքքայի բնակիչների դիմաց , և նա չէր հոգնում կրկնել .« Միակ , Միակ ...» ( Սահիհ Իբն Հաբբան 15/558 )

Նրան գցել էին մերկ թեժացած ածուխի վրա : Այսպես նրանք փորձում էին ետ կանգնեցնել նրան իր կրոնից , կամ գոնե սասանեն նրա համոզմունքը , բայց Բիլելը մերժեց անել այդ :

Ալլահի Մարգարեն (s ) և Իսլամը դարձրեցին այս թույլ եթովպիացի ստրուկից ուսուցիչ ամբողջ մարդկության համար , անհատի հարգանքի և նրա ազատության պաշտպանության հարցում :

Քուրեյշ ցեղի ներկայացուցիչները հանում էին նրան կեսօրին , երբ անապատը վերածվում էր սպանիչ գեհենի և գցում էին նրան մերկ թեժ քարերի վրա : Հետո նրանք բերում էին ծանր քար , որը հատուկ քաշ էին տալիս ուրիշ տեղից մի քանի հոգի և դնում էին նրա կրծքին : Այսպիսի վայրի պատիժը շարունակվում էր ամեն օր : Նույնիսկ այնպես պատահեց , որ այսպիսի սարսափելի պատժից որոշ մարդկանց սրտերը մեղմանում էին : Վերջապես նրանք համաձայնեցին թողնել նրան պայմանով , որ նա լավ կխոսի իրենց աստվածների մասին , նույնիսկ մեկ բառ , որպեսզի հանգստացնեն իրենց փառասիրությունը և որ չասեն ուրիշներին , որ նրանք պարտվել են իրենց ստրուկի անսասանությունից :

Բայց նույնիսկ այդ բառը , որը նա կարող էր ասել , չհավատալով իր հոգում և գնելով իր կյանքը , Բիլելը հրաճարվեց արտաբերել , քանի որ ցուցաբերում էր գոհունակություն :

Այո , նա մերժեց արտաբերել այն , փոխարենը սկսեց կրկնել մշտական խոսքերը , « Միակ , Միակ ....»: Նրան ասեցին . « Ասա այն , ինչ մենք ասում ենք :» Եվ նա պատասխանեց նրանց զարմանալի հեգնանքով . « Ճշմարիտ , իմ լեզուն չի կարողանում այդ ասել ... :»

Եվ շարունակեց Բիլելը մնալ տաք քրտինքի մեջ , ժայռերում այնքան ժամանակ , մինչ չանցան նրա մոտով մարդիկ , ովքեր բարձրացրեցին նրան : Նրանք հագցրեցին նրա պարանոցին թել և հրամայեցին իրենց երեխաներին վազել նրանով Մեքքայի լեռներով և փողոցներով , բայց Բիլելը չարտաբերեց իր լեզվով ոչինչ , բացի սուրբ խոսքերից . « Միակ , Միակ ... :»

Երբ եկավ գիշերը , նրանք սկսեցին վիճել նրա հետ . « Վաղը ասա լավ խոսքեր մեր աստվածների մասին : Ասա .« Մեր տերը ալ- Լատը և ալ Ուզան , իմ երդումների և գործերի համար : Մենք հոգնեցինք քեզ տանջել , կարծես մենք մեզ ենք տանջում ...» » Իսկ նա բարձրացրեց գլուխը և արտաբերեց . « Միակ, Միակ ...»

Ումեյա իբն Խալյաֆը հարվածեց նրան , լի բարկությամբ և սկսեց բղավել .« Ո՞ր դժբախտություննն է ուղարկել քեզ մեզ , օ, չարիքի ստրուկ : Երդվում եմ ալ- Լատով և ալ- ՈՒզով , ես անպատճառ կդարձնեմ քեզ նայելու առարկա ստրուկների և տերերի համար :»

Իսկ Բիլելը պատասխանեց , հավատացյալի լիարժեք գիտակցությամբ և մաքրությամբ .« Միակ Միակ .....»

Եվ այստեղ սկսեցին հակառակվել և խոսել նրա հետ , ով սպառնում էր Բիլելին , զղչալով նրա համար, ասելով .« Սանձիր քո զայրույթը , օ, Ումեյա : որդվում եմ ալ- Լատով , նա չի պատժվի այսօրվանից սկսած : Ճշմարիտ Բիլելը մեզանից է և նրա մայրը մեր ստրկուհին : Եվ նա չի գոհանա , եթե քուրեյշ ցեղի ներկայացուցիչները վատ արտահայտվեն և ծաղրեն մեզ նրա Իսլամ ընդունելու պատճառով :»

Բիլելը ուշադիր նայեց նրանց խորամանկ և սուտ երեսներին : Բայց նրա շրթունքներին առկայծեց ժպիտ , նման վաղորդյան լույսի : Եվ այստեղ նա արտաբերեց հանգստությամբ , որը բռնկեց նրանց . « Միակ, Միակ..... »

Եկավ հաջորդ օրը և համարյա կեսօր էր : Բիլելին դուրս տարան թեժ շոգի , իսկ նա համբերատար էր և հնազանդ , կանգուն և առողջ : Այն պահին երբ նրանք նրան տանջում էին , նրանց մոտ դուրս եկավ Աբու Բեքր աս- Սադիքը (d ), և բղավեց .« Արդյոք դուք չե՞ք վախենում Ալլահից : Կսպանեք մարդուն միայն նրա համար որ նա ասում է » Իմ Տերը Ալլա՞հն է : «Մինչ ե՞րբ » : Բայց Ումեյան ասաց. « Դու փչացրել ես նրան և այդ իսկ պատճառով ես նրան պատժում եմ այնպես , ինչպես հիմա տեսնում ես :» Իսկ Աբու Բեքրը (d ), գոչեց Ումեյա իբն Խալյաֆին . « ահա վերցրու գումար ավելին քան նա արժե , բայց տուր նրան ազատություն :»

Կարծես Ումեյան խորտակվեց , իսկ նրան մոտեցավ փրկիչ նավակը : Նրա հոգին հանգստացավ և փառաբանվեց , երբ նա լսեց , որ Աբու Բեքրը (d ), առաջարկեց փրկագին Բիլելի ազատման համար : Քանզի իրենց հոգիների հիասթափությունը կոտրելու Բիլելին հասավ գագաթնակետին : Եվ նաև նրանք վաճառականներ էին և հասկացան , որ նրա վաճառքը նրանց համար կլինի ավելի ձեռնտու , քան նրա մահը :

Նրանք վաճառեցին Բիլելին Աբու Բեքրին (d ), ով անմիջապես ազատեց նրան , որից հետո Բիլելը գրավեց իր արժանի տեղը ազատ մարդկանց շարքում :

Երբ աս - Սադիքը (d ), բռնեց Բիլելի արմուկը իր թևի տակ , տանելով նրան ազատության , Ումեյան ասաց նրա ետևից .« Վերցրու նրան , քանզի երդվում եմ ալ – Լատով և ալ- Ուզով , եթե դու ցանկանայիր գնել նրան միայն տասներկու դրհամով , ապա ես կվաճառեյի քեզ նրան :»

Աբու Բեքրը (d ), գիտակցում էր , որ այս խոսքերում սահում է հուսահատություն և հիասթափություն , կարող էր և չպատասխանել , բայց քանի որ պետք էր պաշտպանել եղբոր արժանապատվությունը , որը դարձել էր Բիլելը , նա պատասխանեց Ումեյային . « Երդվում եմ Ալլահով , եթե դուք պահանջեյիք ինձանից հարյուրապատիկ անգամ շատ արժեք նրա համար , ես անպայման կվճարեյի այն :

Եվ նա ուղևորվեց իր ուղեկցորդով Ալլահի Մարգարեյի (s ) մոտ, տանելով նրան Բիլելի ազատման ավետիսը : Այդ օրը մեծ տոնախմբություն էր :

Ալլահի Մարգարեյին (s ) հավատացող մուսուլմանները , անսասան տանում էին քուրեյշների կողմից հալածանքները Մեքքայում : Եվ այդժամ Ալլահի Առաքյալը (s ) հրամայեց նրանց ներգաղթել Մեդինա , որպեսզի այնտեղ նրանք գտնվեն անվտանգության մեջ և հեռու հեթանոս քուրեյշների տանջանքներից :

Ալլահի Առաքյալի (s ) դիրքի ամրապնդումից և մուսուլմանների Մեդինայում մնալեց հետո , Նա (s ) օրինականացրեց կոչը (ազանը ), աղոթքից առաջ : Եվ ո՞վ դարձավ կանչողը (մուազան ) հինգ անգամ ամեն օր : Եվ ո՞վ բացականչեց այդ հորիզոնի միջով , փառաբանելով Ալլահին և արտահայտելով Միաստվածության խոսքը : Իսկապես դա Բիլելն էր : Տասներեք տարի տանջանքներից և տանջալից կրակներից հետո նա բարձրաձայն հայտարարեց , որ « Ալլահը Միակն է , Միակն է ...«: Այսօր Ալլահի Առաքյալի (s ) ընտրությունը ընկավ նրա վրա , որ նա դառանա առաջին մուազանը Իսլամում :

Իր բարձր և թափանցող ձայնով նա տարածեց խոսքը , որը լցնում էր սիրտը հավատքով , իսկ լսողությունը հանգստությամբ .

« Ալլահը Մեծ է , Ալլահը Մեծ է
Ես վկայում եմ , որ չկա աստված արժանի երկրպագության , բացի Ալլահից :
Ես վկայում եմ , որ չկա աստված արժանի երկրպագության , բացի Ալլահից :
Ես վկայում եմ , որ Մուհամեդը Ալլահի Առաքյալն է :
Ես վկայում եմ , որ Մուհամեդը Ալլահի Առաքյալն է :
Շտապեք աղոթքի , Շտապեք աղոթքի ,
Շտապեք փրկության , Շտապեք փրկության ,
Ալլահը Մեծ է , Ալլահը Մեծ է .
Չկա աստված, արժանի երկրպագման , բացի Ալլահից :»

Բայց քուրեյշ բազմաստվածները չհանգստացան , տեսնելով , ինչպես է այդ երիտասարդ կրոնը տարածվում և մեծանում էր նրա հետևորդների քանակը : Շուտով բռնկվեց մարտ քուրեյշների բանակի և մուսուլմանների միջև , ովքեր մոտեցան Մեդինային :

Դաժան էր շարունակվում պատերազմը: Այդ օրը Բիլելը գնաց առաջին մարտի , որին ներգրավվել էր Իսլամը , Բադրի ճակատամարտը : Դա այն մարտն էր , որի նախաբանն էր «Միակ , Միակ:» Դա Ալլահի Մարգարեյի (s ) հրամանն էր :

Հենց այս մարտում քուրեյշները ունեցան ամենամեծ կորուստները, և առաջ անցան կռվելու նրանց բոլոր առաջնորդները մուսուլմանների հետ : Ումեյա իբն Խալյաֆը որոշեց դուրս չգալ և չմասնակցել այս մարտին : Նա , ով երեկ Բիլելի տերն էր և վայրի ձևով պատժում էր նրան :

Նա որոշել էր դուրս չգալ և սպասել , եթե չլիներ նրա ընկեր Ուկբա իբն Աբու Մուիտը : Երբ նրան հասավ լուրը , որ Ումայան սպասում է , նա վերցրեց թավան իր աջ ձեռքը և դուրս եկավ մինչ հանդիպեց Ումեյային , որը նստած էր իր ցեղակիցների հետ : Ուկբան գցեց թավան Ումեյայի դիմաց և ասաց. « Օ, Աբու Ալի , տապակիր ուտելիք սրա վրա , քանզի ճշմարիտ դու կանանցից ես : » Սրան Ումեյան բացականչեց .« Թող Ալլահը քեզ այլանդակի և այն ինչով դու եկել ես :» Սրանից հետո , նա չգտավ ոչ մի արդարացում և դուրս եկավ մարտնչողների հետ :

Որքան գաղտնիքներ ւոնի ճակատագիրը , որը բացահայտում և ցուցադրում է դրանք : Ուկբա իբն Մուիտը ամենամեծ դրդիչն էր Ումեյայի համար տանջելու Բիլելին և նրա նման թույլ մուսուլմաններին : Իսկ այսօր նա անձամբ դրդեց Ումեյային դուրս գալ Բադրի ճակատամարտ , որտեղ նա կզոհվի : Որըեղ կզոհվի նաև Ուկբան :

Ումեյան այն մարդկանց թվից էր , ովքեր խուսափում էին պատերազմից : Եվ եթե չլիներ Ուկբայի գալուստը , ով խայտառակեց նրան , ինչպես մենք տեսանք , ապա նա դուրս չէր գա :

Բայց Ալլահը իրագործում է իր հրամանը , թող դուրս գա Ումեյան , քանզի նրա և ստրուկների մեջ , ովքեր Ալլահի ստրուկներն են , կար հին հաշիվ : Եկավ վճարման ժամը և պարտատերը դեռ չէր մահացել : Ինչպես դու քեզ կպահես , այնպես էլ քեզ հետ ուրիշները կվերաբերվեն :

Ճշմարիտ , ճակատագրին հաճո է ծիծաղել բռնապետերի վրա : Ուկբան , որի դրդմանը լսում էր Ումեյան , հետևում էր իր կրքերին և տանջում էր անմեղ հավատացյալներին : Ուկբան իր ձեռքերով ուղարկեց Ումեյային մահվան :Եվ ու՞մ ձեռքով : Բիլելի և միայն նրա : Ձեռքեր , որոնք շղթայում էր Ումեյան և տանջում էր նրանց տիրոջը հարվածներով և տանջանքներով :

Հենց այդ ձեռքերով այսօր , Բեդրի մարտում , նշված ժամանակ քուրեյշների դեմ պայքարում , ովքեր նվաստացնում էին մուսուլմաններին ճնշմամբ և ատելությամբ : Այդպես ամեն ինչ տեղի ունեցավ :

Երբ սկսվեց մարտը երկու խմբերի միջև և մուսուլմանների կողմը ցնցվում էր «Միակ , Միակ » կարգախոսով , Ումեյայի սիրտը անհանգստացավ , նրա մոտ եկավ սուրհանադակ : Բառը , որը դեռ երեկ կրկնում էր ստրուկը, գտնվելով վախի և տանջանքների մեջ , այսօր դարձել է կրոն և նոր Ումմա ընդհանուր առմամբ :

« Միակ , Միակ » այսպե՞ս : Այս արագությամբ և այս հզորությա՞մբ: Խաչվեցին թրերը և բռնկվեց մարտը .... Երբ մարտը մոտենում էր ավարտին , Ումեյա իբն Խալյաֆը նկատեց Աբդուռահմեն իբն Աուֆին (d ), ալլահի Առաքյալի( s ) հետևորդին , և խնդրեց նրան դառնալ իր գերին, որպեսզի պահպանի իր կյանքը : Աբդուռահմեն իբն Աուֆը (d ), ընդունեց այդ խնդրանքը , պաշտպանեց նրան և դարձրեց իր գերին: Հետո շարժվեց նրա հետ մարտի մեջտեղը ռազմագերիների ճամբար : Ճանապարհին նրանց նկատեց Բիլելը և հարցրեց բարձրաձայն . « Անհավատների գլխավոր Ումեյա իբն Խալյաֆ : Այսօր չկա նրան փրկություն :» Նա բարձրացրեց իր թուրը , որպեսզի կտրի գլուխը , որը ճնշվում էր մեծամտությամբ և փառասիրությամբ : Բայց Աբդուռահմեն իբն Աուֆը (d ), բացականչեց . « Օ, Բիլել , նա իմ գերին է ....»

Գերի այն ժամանակ , երբ պատերազմը մոլեգնու՞մ էր : Գե՞րի , այն ժամանակ երբ նրա թուրը հենց նոր թափում էր մուսուլմանների արյունը : Ոչ , այդ ըստ Բիլելի ծաղր էր : Իսկ Ումեյան քմծիծաղում և ծաղրում էր , զգալով իր անվտանգությունը : Ծաղրում էր ամբողջ հոգով , այդ օրվա համար :

Բիլելի կարծիքով , նա միայնակ չէր կարող վերցնել գերուն իր կրոնով եղբոր ձեռքից : Եվ այդ ժամանակ Բիլելը դիմեց բարձրաձայն մուսուլմաններին .« Օ, Ալլահի օգնականներ , անհավատության գլխավորն է Ումեյա իբն Խալյաֆը : Այսօր չկա նրան փրկություն :» Այս կոչին պատասխանեց մուսուլմանների մի ջոկատ , որոնց թրերը հասան նպատակին և թափեցին արյուն : Նրանք հասան Ումեյային և նրա որդուն , ով կռվում էր քուրեյշների հետ : Եվ Աբդուռահմեն իբն Աուֆը (d ), չկարողացավ ոչինչ անել : Նա նույնիսկ չկարողացավ պահել նրա դանակը , որը պահպանում էր գոտին :

Բիլելը երկար հայացք գցեց Ումեյայի մարմնին, որը ընկավ թրերի զարկերից , հետո արագ հեռացավ և բարձրաձայն կոչեց . « Միակ , Միակ ... »

Ես չեմ կարծում , որ մենք իրավունք ունենք խնդրել Բիլելին ներել Ումեյային, այս պարագայում : Բայց եթե Բիլելի և Ումեյայի հանդիպումը կայանար ուրիշ իրավիճակում , ապա մենք կարող էինք մեզ թույլ տալ Բիլելին խնդրել , որ նա ների Ումեյային : Քանզի այդպիսի հավատքով և աստվածաված մարդը ինչպիսին Բիլելն էր , չէր լինի գծուծ ներելու : Բայց նրանց հանդիպումը տեղի ունեցավ պատերազմի ժամանակ , որտեղ ամեն մեկը կողմերից եկել էր սպանելու իր հակառակորդին :

Թրերը փայլփլում էին , սպանվածները ընկնում էին , նպատակները տապալվում էին : Հետո Բիլելը տեսնում էր Ումեյային , ով իր մարմնի վրա կենդանի տեղ չէր թողել : Ինչպե՞ս և որտե՞ղ է նա նրան հանդիպում : Նա տեսնում է նրան մարտի դաշտում , որը իր ն թրերով հավաքում է իր ավարը , կտրելով մուսուլմանների գլուխները : Եվ եթե մեկ ակնթարթ անգամ նա հասներ Բիլելի գլխին , ապա անպատճառ կկտրեր այն :

Այդպիսի իրավիճակներում , երբ հանդիպում են երկու մարտիկ , ոչ մի բանական , արդար մարդու մոտ միտք չի ծագի , որպեսզի հարցնեն Բիլելին ,« Ի՞նչու դու նրան գեղեցիկ չես ներել :»

Անցնում էին օրեր : Մեքքան բաց էր .... այնտեղ մտավ Ալլահի Առաքյալը (s ) , շնորհակալ լինելով և փառաբանելով Ալլահին, գլխավորելով մուսուլմանների հազարավոր բանակը : Առաջին հերթին նա գնաց Քաբա : Դա սուրբ վայր է , որտեղ քուրեյշները հավաքել էին կուռքերին տարվա օրերի քանակությամբ :

« Հայտնվել է ճշմարտությունը և անհայտացել է սուտը : Ճշմարիտ, սուտը դատապարտված է վախճանի :» ( Ղուրան 17:81 )

Այս օրվանից ոչ մի ալ – Լատ , ալ-Ուզի , կամ Հուբալյա : Այս օրվանից սկսած, մարդը չի ստորանա քարի կամ արձանի : Եվ չեն երկրպագի ոչ ոքի նույնիսկ իրենց հոգու մի մասնիկով բացի Ալլահից , որին ոչ ոք նման չէ , Նա Մեկն է , Միակը , Հզորը և Բարձրյալը :

Ալլահի Մարգարեն (s ) մտավ Քաբա , իր հետ տանելով Բիլելին : Նա (s ), մտավ խորքը , մինչ դեմ առ դեմ չկանգնեց հյուսված լարերի , որոնք ներկայացնում էին Աբրահամին (s ), ով գուշակում էր աղեղներով : Ալլահի Մարգարեն (s ), շատ բարկացավ և ասաց. « Թող Ալլահը կործանի նրանց : Մեր նախահայրը չէր գուշակում աղեղներով : Աբրահամը ոչ հրեա էր , ոչ էլ քրիստոնյա , բայց նա միաստված էր , մուսուլման և բազմաստվածների թվից չէր :» Հետո Նա (s ), հրամայեց Բիլելին բարձրանալ Քաբա և ասել ազան : Բիլելը այդպես էլ արեց : Ինչ հրաշալի է այս ժամանակը , վայրը և իրավիճակը :

Կյանքը Մեքքայում կանգ առավ : Հազարավոր մուսուլմաններ կանգնեցին ինչպես մի հանգիստ մարմին , կրկնելով ազանի այդ խոսքերը Բիլելի ետևից :

Ալլահի Մարգարեն (s ), դիմեց Մեքքայի բնակիչներին հետևյալ խոսքերով . « Օ, քուրեյշիտներ . Ճշմարիտ , Ալլահը մաքրել է ձեզ տգիտության մնացորդներից և նախնիներին սրբացնելուց .... Բոլոր մարդիկ առաջացել են Ադամից , իսկ Ադամը ստեղծվել է կավից ...» Եվ Նա (s), ավարտեց իր կոչը ասելով .« Օ, Մեքքայի բնակիչներ : Ի՞նչ եք կարծում , ի՞նչպես ես կվարվեմ ձեզ հետ :» Նրանք պատասխանեցին . « Բարի ձևով , քանզի դու մեծահոգի եղբայր ես և մեծահոգու որդի : » Նա (s ) պատասխանեց . « Գնացեք , քանի որ դուք ազատ եք : » Իսկ բազմաստավածները իրենց տներում չէին դադարում կրկնել .« Նա ՞ է այն Մուհամեդը իր աղքատներով , որոնց դեռ երեկ դուրս էինք մղում այս հողերից : Նա՞ է իրականում և նրա հետ տաս հազար հավատացյալներ : Նա՞ է իրոք , ում հետ մենք մարտնչել ենք , վտարել և սպանել ենք նրա ամենամոտ մարդկանց : Նա՞ է , իրոք , ով հենց նոր մեզ էր դիմում , երբ մեր կյանքերը նրա ձեռքերում էին և Նա ասաց մեզ ,« Գնացեք , քանզի դուք ազատ եք :»

Բիլելը շարունակում էր ապրել Ալլահի Մարգարեյի (s ) հետ , ներկա էր լինում նրա հետ բոլոր հավաքույտներին , կոչում էր աղոթքի , պաշտպանում և պահպանում էր երկրպագության բոլոր ծեսերը այս հզոր կրոնի , որը հանեց նրան մթությունից դեպի լույս , ստրկությունից ազատություն :

Իսլամի աստիճանը բարձրացավ , իսկ նրա հետ բարձրացավ մուսուլմանի աստիճանը : Ամեն օր Բիլելը մոտենում էր Ալլահի Մարգարեյի (s ) սրտին, ով նրան նկարագրում էր այսպես .« Բիլելը , Դրախտի բնակիչներից մեկն է : »

Բայց դրա հետ մեկտեղ , Բիլելը մնում էր մեծահոգի և համեստ : Նա համարում էր իրեն միայն « եթովպացի , ով դեռ երեկ ստրուկ էր : »

Մի անգամ նա գնաց հարսնախոսության իր և իր եղբոր համար , երկու քույրերի մոտ : Նա ասաց այդ աղջիկների հորը . « Ես բիլելն եմ , իսկ սա իմ եղբայրը , Աբդանը Եթովպիայից : Մենք մոլորված էինք , բայց Ալլահը տարավ մեզ ճիշտ ուղղով : Մենք ստրուկներ էինք , բայց Ալլահը մեզ ազատեց : Եթե դուք մեզ ամուսնացնեք մեզ , ապա փառք Ալլահին դրա համար , իսկ եթե մերժեք , ապա Ալլահը Մեծ է : »

Բիլելը չմնաց ստրուկ : Հակառակը , Իսլամի շնորհիվ նա դարձավ տեր : Մի՞թե երկրորդ փոխանորդը Ալլահի Մարգարեյի (s ), Օմար իբն ալ – Խատաբը (փող Ալլահը օրհնի և ողջունի նրան), ասաց քո մասին .« Աբու Բեքր , մեր տեր և ազատեցիր մեր տիրո՞ջը : »

Ալլահի Առաքյալը (s ) մեռնելիս , գոհ էր Աբու Բեքրից (d ),և հրամայեց նրան խնամակալել մուսուլմանների գործերը : Բիլելը գնաց Ալլահի Առաքյալի (s ) փոխանորդի մոտ և ասաց նրան . « Օ, Ալլահի Առաքյալի փոխանորդ : Ճշմարիտ Ալլահի Առաքյալը (s ) ասաց. « Սահմանի պահպանումը գիշեր և ցերեկ ավելի լավ է քան մեկ ամիս պահք պահելը և աղոթելը : Եվ եթե , սահման պահպանողը մահանա , ապա նրան շարունակվում է գրվել իր լավ գործերը, որոնք նա արել է առաջ և շարունակում է հասնել նրա սահմանը , և նա կլինի ապահովագրված գայթակղողից : » ( Մուսլիմ ) Ինչին Աբու Բեքրը (թող Ալլահը ն գոհանա նրանով ), ասաց. « Եվ ի՞նչ ես դու ցանկանում , օ, Բիլել :» Նա պատասխանեց . « Ես ուզում եմ պաշտպանել սահմանները, մինչ մահ :» Աբու Բեքրը (d ),ասաց. « Իսկ ո՞վ կկանչի մեզ աղոթքի :» Բիլելը պատասխանեց և նրա աչքերը լցվեցին արցունքով . « Ճշմարիտ , ես ոչ ոքի համար չեմ անի ազան Ալլահի Մարգարեյից (s ) հետո :» Աբու Բեքրը (d ), ասաց. « Մնա և ազան կանչիր մեզ համար , օ , Բիլել :»

Բիլելը ասաց. «Օ, հավատացյալների տիրակալ : Եթե դու գնել և ազատել ես ինձ միայն քեզ համար , ապա պահիր ինձ : Իսկ եթե դու գնել և ազատել ես ինձ հանուն Ալլահի , ապա թող ինձ և իմ գործերը Ալլահին :»

Աբու Բաքրը (d ), ասաց. « Ես ազատել եմ քեզ հանուն Ալլահի , օ, Բիլել : Ես ազատել եմ քեզ հանուն Ալլահի, օ, Բիլել ....»

Բիլելը գնաց Շեմ ,(Դամասկոս ) , որպեսզի մնա այնտեղ պաշտպանի սահմանները , այնքան ժամանակ , մինչ չի տեսել Ալլահի Մարգարեյին (s ) իր երազում , ով ասաց նրան . « Այս ի՞նչ չորություն է , օ, Բիլել : Ի՞նչն է խանգարում քեզ այցելել մեզ : » Դրանից հետո Բիլելը տխրեց և մեկնեց Մեդինա : Հասնելով Ալլահի Մարգարեյի (s ) գերեզմանին, նա սկսեց լաց լինել նրա կողքը և հետո հանդիպեց Հասանին և Հուսեյնին : Նա համբուրեց նրանց և սեղմեց իրեն : Իսկ նրանք ասացին նրան .« Կանչիր ազան : » Այստեղ նա բարձրացավ մզկիթի տանիք և սկսեց կանչել մարդկանց աղոթքի, բարձրացնելով իր փափուկ և խեղճացած ձայնը : Երբ նա արտաբերեց « Ալլահը Մեծ է , Ալլահը Մեծ է » , Մեդինան , որը արդեն լսել էր այդ փափուկ ձայնը Ալլահի Մարգարեյի (s ) օրոք , ցնցվեց : Իսկ երբ նա արտաբերեց «Ես վկայում եմ , որ Մուհամեդը Ալլահի Առաքյալն է » , մարդիկ դուրս եկան իրենց տներից , կրկնելով նրա ետևից և լացելով : Նա չէր դադարում կանչել ազան իր մեղմ և փառահեղ ձայնով : Դա այն պատճառով էր , որ նա չարտաբերեց իր ազանում « Ես վկայում եմ , որ Մուհամեդը Ալլահի Մարգարեն է » այքան ժամանակ , մինչև նրան չեն գալիս հիշողությունները : Նա չդիմացավ և իջեցրեց իր ձայնը տխրության ճնշման տակ , խեղդվելով բառերով , իր արցունքներով :

Վերջին նրա ազանը կատարվեց հավատացյալների առաջնորդ , Օմարի (d ), այցելության ժամանակ Շեմ (Դամասկոս ): Մարդիկ դիմել էին նրան , որ նա թույլ տա բերել Բիլելին , որ նա ազան կանչի գոնե մեկ աղոթքից առաջ : Հավատացյալների առաջնորդը հրավիրեց Բիլելին : Աղոթքի ժամը արդեն հասել էր և նա (d ),ցանկացավ , որ ազան կանչի Բիլելը : Նա բարձրացավ վերև և կանչեց ազան : Հետևորդները , ովքեր տեսել էին Ալլահի Մարգարեյին ( s ) կենդանի, Բիլելի հետ , արտասվեցին : Նրանք արտասվում էին այնպես , որ երբեք առաջ չէին արտասվել : Իսկ Օմարը (d ), արտասվում էր ամենից ուժգին :

Նա պաշտպանում էր Շեմ երկրների սահմանները այնպես , ինչպես վաղ ցանկանում էր : Այնքան ժամանակ մինչև չեկավ նրա ժամանակը : Նրա կինը նստել էր նրա կողքին մահվանից առաջ և ասում էր .« Օ, դժբախտություն :» Իսկ Բիլելը բացելով իր աչքերը , ամեն անգամ կրկնում էր . « Օ, Երջանկություն:» Հետո նա փչեց իր վերջին շունչը, ասելով .« Վաղը մենք կհանդիպենք մեր սիրելիներին. Մուհամեդին և նրա հետևորդներին ..... Վաղը մենք կհանդիպենք մեր սիրելիներին . Մուհամեդին և նրա հետևորդներին ..... »

Նա մոտավորապես վաթսուներեք տարեկան էր : Նրան հուղարկավորեցին Փոքր Դարպասների մոտ , Դամասկոսի գերեզմանատանը , որում հանգստանում է Իսլամի ամենահանճարեղ մարդկանցից մեկի աճյունը , ով կանգնել էր ժայռի պես , պաշտպանելով համոզմունքների հաստատությունը ցուցաբերելով անձնազոհություն հանուն Ճշտի : Թող Ալլահը գոհանա քեզանով , օ, Բիլել :